ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մի փոքր ազգի համար էս ամենը շատ-շատ էր

Մի փոքր ազգի համար էս ամենը շատ-շատ էր
27.09.2024 | 15:34

Հայրենիքը սուրբ է այն արյունով, որ թափվում է նրա պաշտպանության համար: Եվ դա ուրացողներն ու այդ գնով ձեռք բերված Հայրենիքը վաճառողները այդ արյան վրեժից չեն խուսափելու:

4 տարի առաջ սկսվեց մի դժոխք, որը մինչ օրս չի ավարտվել, դեռ մի բան էլ խորացել է: 4 տարի առաջ հազարավոր տղերքի դավաճանեցին, որ հետո հրճվեն այդ տղաների դահիճների հետ, ուրանան այն հողը, որի պաշտպանության համար այդ տղաներին ուղարկում էին կռիվ: Ուրացան անգամ իրենք իրենց, ծախեցին իրենց հոգիները աթոռի, 2 գրոշի ու պադավատի դիմաց: Ու հիմա էս սուրբ հողը ազգադավներն են ղեկավարում, ուրացող մորթապաշտները, ովքեր անգամ նույն օդը շնչելու իրավունք չունեն:

4 տարի առաջ այս ժամերին կռիվն արդեն գնում էր սահմանի ողջ երկայնքով: Դեռ չգիտեինք, որ դավաճանված ենք և որ հաջորդող տարիներին զուգահեռաբսր պիտի ներսի թշնամու հետ կռիվ տանք ու ստիպենք, որ հարգեն զոհված տղերքի հիշատակը, հարգեն նրանց ծնողներին, նրանց շիրիմը, չուրանան այն հողը, որի համար այդ տղերքը զոհվեցին:

Մի փոքր ազգի համար էս ամենը շատ-շատ էր:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ